ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

ՈՒնենք դպրոցական քաղբանտարկյալ

ՈՒնենք դպրոցական քաղբանտարկյալ
01.04.2026 | 13:00

Սուրբ Աննա եկեղեցում փաշինյանական սադրանքի արդյունքում ձերբակալված դպրոցական Դավիթ Մինասյանը կալանավորվեց երկու ամսով: Հասանք մղձավանջային այն կետին, երբ սրանք արդեն դպրոցականների են բանտերը նետում: Էս այլանդակության ասպեկտում պետք է փաստել հետևյալը: Առաջին, սա դասական քաղաքական բռնաճնշում է զուգորդված պատժիչ գործողությունների ակնհայտ տարրերով: Երկրորդ՝ դպրոցական տղայի կալանավորումով, նրանց տանը ցուցադրական կերպով երկու անգամ խուզարկություններ իրականացնելով ռեժիմը ի ցույց է դնում, որ հատել է բոլոր բարոյական գրված և չգրված սահմանները: Երրորդ՝ ռեժիմը սրանով ի ցույց է դնում, որ իր համար կապ չունի դիմացը, երեխա է, դպրոցական, թե հասուն մարդ և հարկ եղած դեպքում կկալանավորի յուրաքանչյուրին: Չորրորդ՝ հանրությունը ունի մեկ անելիք. Իր բողոքի ձայնը բարձրացնել այս հրեշավոր այլանդակության դեմ:

Դավիթ Ֆիդանյան

Դիտվել է՝ 1358

Մեկնաբանություններ